Գրոսմայստեր Մովսիսյանը՝ Պարդուբիցե բաց մրցաշարի հաղթող 1 օգոստոսի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Չեխիայում ավարտվել է ավանդական Պարդուբիցե բաց մրցաշարը, որին մասնակցում էին 39 երկրի 291 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 45 գրոսմայստեր, 65 միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով մրցաշարն անցավ առանց պարտության և, 9-ը հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Մովսիսյանը նաև 11 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը, տեղեկացնում էՀայաստանի շախմատային ֆեդերացիան: Հունիսի 20-ին Մովսիսյանը Չեխիայի Տեպլիցա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճել է հաղթողի կոչումը: Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: 1994-ին տեղափոխվել Չեխիա: 2002-ից մինչև 2010թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։ Գրոսմայստեր է 1997-ից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։ Բազմաթիվ մրցաշարերի հաղթող` Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ Տիրապետում է ինը լեզվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |