Հայաստանը 6 ամսում կես միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, Վրաստանը՝ 2 անգամ ավելի 1 օգոստոսի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել մոտ 501 հազար զբոսաշրջիկ: Այս մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 2.4%-ով: Կես տարում Հայաստանից դուրս հանգստանալու է մեկնել մոտ 471 հազար մարդ: Ցուցանիշն աճել է 1.2%-ով: Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Նույն չափորոշիչներով է հաշվում զբոսաշրջիկներին նաև հարևան Վրաստանը: 2016 թվականի առաջին 6 ամսում Վրաստան է այցելել 1.011 մլն զբոսաշրջիկ, աճը կազմել է 18%: Ընդամենը (նաև երկրի տարածքով տարանցող ուղևորներին հաշվի առնելով) Վրաստանը կես տարում ունեցել է 2.6 մլն այցելու (աճը՝ 12%): Այցելուների առաջին եռյակում են Ադրբեջանը, Թուրքիան ու Հայաստանը 686 հազար, 639 հազար և 553 հազար այցելուներով: Կես տարում Վրաստան է այցելել ԵՄ 103 հազար քաղաքացի, Հայաստան՝ մոտ 33 հազար քաղաքացի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |