Վերնիսաժի տարածքում առևտրի կանոնակարգումը կխստացվի![]() 1 օգոստոսի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Վերնիսաժի տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար «Վերնիսաժի» տարածքում առևտուր իրականացնող անձանց գործունեությունը շարունակում է կազմակերպվել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին և առևտրի կանոնակարգման հարցի վերաբերյալ բացատրական աշխատանքներ տանել վարձակալի հետ: «Հետևեք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և համապատասխան որակով: Զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տարածքի վարձակալի հետ՝ չնախատեսված ապրանքատեսականու վաճառքը տվյալ տարածքում բացառելու համար: Այս հարցում եղեք խիստ և հետևողական»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվել է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ: Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից: Խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարությունը և հողազավթումները կանխելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 8 դեպքի մասով, բացի այդ, 2 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 1 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված վերահսկողությունը՝ համագործակցելով վարչական շրջանների և ոստիկանության հետ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 7 արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 80 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել աղբահանության վերահսկողությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները, և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օգոստոսի վերջ մայրաքաղաքում կվերագործարկվի 381 հիդրանտ: Քաղաքապետ Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինական խոշոր ծրագրերի և բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պարտադիր պահանջը և ավարտական ակտերը տրամադրել բացառապես դրանց առկայության դեպքում: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ: Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել: Կարդացեք նաև՝ Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |