Սերժ Սարգսյան. Ներողություն եմ խնդրում լրագրողներից հուլիսի լույս 30-ի դեպքերի համար 1 օգոստոսի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրել լրագրողական հանրությունից հուլիսի 29 լույս 30-ին Սարի թաղում ու Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ժամանակ լրագրողների հանդեպ բռնության համար: «Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են», - ասել է նա: «Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա», - նշել է Սերժ Սարգսյանը: Հուլիսի լույս 30-ին Սարի թաղում իրադարձություների ընթացքում տասնյակից ավել լրագրողներ են տուժել: Բացի ցույցի ընթացքում հատուկ միջոցների կիրառումից ստացված այլ ներկաների հետ մեկտեղ այրվածքներից ու գազի ազդեցությունից, լրագրողները թիրախավորված ծեծի են ենթարկվել ոստիկանների ու քաղաքացիականով անձանց կողմից, կոտրվել են տեսախցիկներ: Օգոստոսի 1-ի դրությամբ 2 լրագրող դեռևս մնում է հիվանդանոցներում: Կարդացեք նաև. Նախագահ. Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է Սարգսյան. «Կրկնում եմ՝ ԼՀ հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու, բացառվում է» Սերժ Սարգսյան. Մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |