Թուրքիայի տնտեսությունը $100 մլրդ է կորցրել հեղաշրջման փորձի հետևանքով![]() 2 օգոստոսի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ թուրքական լիր (100 միլիարդ դոլար) երկրում հեղաշրջման փորձի պատճառով: «Եթե մենք գնահատենք այդ ամբողջ ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը և շենքերը, ապա ընդհանուր գումարը կազմում է նվազագույնը 300 միլիարդ լիր, սա նախնական հաշվարկ է»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարարը, Gazeta.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը : Նրա խոսքով, այս թիվը դեռ կարող է աճել զբոսաշրջային բիզնեսի կորուստների պատճառով: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Կարդացեք նաև՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է բանակի 1,5%-ը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |