Իսրայելի Քնեսեթի Կրթության հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի Քնեսեթի Կրթության հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնախումբը օգոստոսի 1-ին կայացած քննարկման ժամանակ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 5-ին կրկին չի արդարացրել սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևն ուղարկելով վերոնշյալ մշտական հանձնաժողով՝ հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:

«Հանձնաժողովում կայացած քննարկումից հետո Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ է արել Իսրայելի կառավարությանն ու Քնեսեթին, Քնեսեթի խոսնակ Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղդասարյանը:

Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---