Բժիշկ. Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին այրվածքային հիվանդության 2-րդ փուլում է![]() 2 օգոստոսի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ իրականացրած Քաջիկ Գրիգորյանի մոտ այրվածքային հիվանդության երկրորդ` թունավորման շրջանն է, ինչպես և կանխատեսվել էր: Այս մասին հայտնել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանցը, գրում է Tert.am-ը: «Տոքսինիայի (թունավորման) շրջանի մեջ է, ու կսկսվի սեպսիս, կոպիտ ասած, գնում է օրգանիզմի թունավորում»,- ասել է բժիշկը: Նա նշել է, որ Գրիգորյանն ունի պարզ գիտակցություն, նրան միացված չէ արհեստական շնչառության սարք, և ստանում է մետադոնային բուժում: Թմրամիջոցը բերվում է հոգեբուժարանից, որտեղ քաղաքացին հաշվառված է: Բժիշկը հայտնել է, որ Գրիգորյանն ունի մինչև 20 տոկոս վերին շնչուղիների, գլխի, (ձայնը այրվածքներից փոխվել է), կրծքավանդակի, ձեռքերի, մեջքի, նստատեղի, ոտքերի մի մասի այրվածքներ: Նույն կենտրոնում է գտնվում Սարի թաղի միջադեպի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը: Ըստ Նորայր Դավիդյանցի` Մանուկյանը ապաքինվում է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: «Վիճակը բավարար է, բայց բուժման կարիք ունի»,- ասել է Դավիդյանցը: Ըստ նրա` երիտասարդ աղջիկը ստացել է 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, և պլաստիկ վիրահատության կարիք չի ունենա: Նրա մոտ կան նաև բեկորային վնասվածքներ: Օգոստոսի 1-ի դրությամբ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում ցույցի ցրման հետևանքով Երևանի բժշկական կենտրոններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։ Հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են 5-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |