Human Rights Watch. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել![]() 2 օգոստոսի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Երևանում վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։ «Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Բերման ենթարկելիս ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին։ Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները քննություն են սկսել այս գործի առնչությամբ»,- նշում է Human Rights Watch-ը, գրում է Civilnet.am-ը։ «Հայաստանյան իրադարձությունների քննությունը պետք է լինի արագ և ամբողջական։ Չնայած ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, այն չունի իրենց հայացքները խաղաղ արտահայտելու հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու «սպիտակ քարտ»,- ընդգծել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |