Նալբանդյան. ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց իշխանությունների խոհեմության հետևանքով![]() 2 օգոստոսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանդիպման ժամանակ կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանն ու հետևած իրադարձություններին: Վրաստանի վարչապետն իր խորը մտահոգությունն է հայտնել և ցավակցել Հայաստանի իշխանություններին երկու զոհի կապակցությամբ՝ շեշտելով, որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով։ Արտգործնախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին ցավակցությունների և խաղաղ հանգուցալուծման ջանքերին աջակցության համար և ընդգծել, որ այդ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ: «Սասնա ծռերը» գրաված են պահել գնդի տարածքը մոտ 2 շաբաթ՝ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը: Այդ ընթացքում զոհվել է 2 իրավապահ, ևս 6-ը վիրավորվել են: Զրուցակիցները նաև քննարկել են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային փոխանակումների խթանման, տուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: Գիորգի Կվիրիկաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վիրահայությանը հուզող խնդիրների շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |