«Հայկական ժամանակ». ՀՀ-ում զենքի վաճառքն արգելվել է![]() 2 օգոստոսի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` իր աղբյուրներին հղումով։ Թերթի լրագրողը, որպես գնորդ, այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։ Խանութներից մեկում աշխատակիցը տեղեկացել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին, ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, վաճառում են միայն պնևմատիկ զենքեր, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։ «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,– պարզաբանել է խանութի աշխատակիցը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին պատասխանեցին, որ այս հարցով տեղեկատվություն չունեն տրամադրելու: Երեբունու ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինյալ խմբավորումը գրավախ է պահել գնդի տարածքը մոտ 2 շաբաթ՝ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը: Այդ ընթացքում զոհվել է 2 իրավապահ, ևս 6-ը վիրավորվել են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |