ԼՂՀ ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել ցանկացած օդային սահմանախախտի16 ապրիլի 2007 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ օդային տարածքի խախտման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանությունը կարող է ոչնչացնել ցանկացած օդային սահմանախախտի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ՀՕՊ-ի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է: «Մենք այժմ էլ, ինչպես պատերազմի տարիներին, երբ ոչնչացվել են մոտ 25 ադրբեջանական ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ, պատրաստ ենք հակահարված տալ ադրբեջանական ՌՕՈւ-ի ցանկացած գրոհի»,-ընդգծել է Հասրաթյանը: Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական ինքնաթիռները մարզական թռիչքներ են կատարում ԼՂՀ սահմանից 30-35 կմ հեռավորության վրա եւ դա գրանցվում է ՀՕՊ-ի ուժերի կողմից:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |