Պաշտպան. Կալանավորված Դավիթ Սանասարյանի վիճակը կտրուկ վատացել է

Պաշտպան. Կալանավորված Դավիթ  Սանասարյանի վիճակը կտրուկ վատացել է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակն օգոստոսի 1-ին կտրուկ վատացել է:

«Երիկամային խնդիրների պատճառով նրա մոտ ցավերն ավելի են ուժգնացել: Հիմա Սանասարյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնել է Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ առաջիկայում Սանասարյանը պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա, թե որտեղ և ինչ պայմաններում նպատակահարմար կլինի բուժում անցկացնել։

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար։

Սանասարյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը։

Բացի Սանասարյանից, կալանավորվել են ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---