Հայաստանը միջազգային տանկային բիաթլոնում 2-րդ տեղն է գրավել 2 օգոստոսի 2016 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը: Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը: Հայաստանի ԶՈւ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին: Տանկային բիաթլոնի առաջին միջազգային պաշտոնական մրցույթը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսին, որին մասնակցել են 4 պետության ներկայացնող տանկային անձնակազմեր։ Մրցույթի արդյունքներով հաղթել է Ռուսաստանի հավաքականը, նրան հաջորդել են՝ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի տանկիստները: Տանկային բիաթլոնի 2014-ի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո պալիգոնում։ Առաջնությանը մասնակցեցին 12 պետությունների ներկայացուցիչներ: Առաջնության հաղթող (չեմպիոն) դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը բոլոր մրցույթային արգելքները հաղթահարել էր 1 ժամ 15 րոպե և 13 վարկյան արդյունքով։ Փոխչեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականը՝ 1 ժամ 20 րոպե և 03 վարկյանով, իսկ բորնզե մեդալակիրներ դարձան Չինաստանի տանկիստները՝ 1 ժամ 30 րոպե և 56 վարկյան արդյունքով։ 4-րդ տեղ զբաղեցրեց Ղազախստանի հավաքականը՝ 1 ժամ 34 րոպե և 11 վարկյան արդյունքով։ Հայաստանի հավաքականը որպես լավագույն արտասահմանյան հավաքական նվեր ստացավ Տ-90 նոր տանկ, որը Հայաստան հասավ միայն 2016-ի ապրիլի 27-ին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |