Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով (Թարմացված)![]() 2 օգոստոսի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինն օգոստոսի 2-ին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու։ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։ Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել, տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը։ Ավելի ուշ Արայիկ Խանդոյանին տարել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քիչ որոշվելու է նրա կալանավորման հարցը, ասել է Ղարագյոզյանը, մեջբերում է Aysor.am-ը: «Նիստը քիչ անց կմեկնարկի, դեռ սպասում ենք դատարանում», - ասել է պաշտպանը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամը ձերբակալվեցին: Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |