«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի վիճակը կայուն ծանր է![]() 2 օգոստոսի 2016 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, որը վիրահատության էր ենթարկվել, կայուն ծանր վիճակում է: «Կրծքավանդակի առաջնային պատի թափանցող վնասվածքով զինյալ խմբի անդամը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, գրում է Tert.am-ը: Առողջապահության նախարարի խոսնակը նաև ասաց, որ ծանր է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում հուլիսի 17-ին կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը։ «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Ոստիկանը օգոստոսի 1-ին երրորդ անգամ վիրահատվել է։ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամը ձերբակալվեցին: Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |