«Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրած քաղաքացուն նույնպես պատանդ վերցնելու մեջ են մեղադրում 3 օգոստոսի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նա կալանավորվել է: «Աբսուրդ է, բոլորն էլ գիտեն, թե այդ տղան որ օրն է գնացել, ինչ նպատակով: Նպատակը եղել է միայն սնունդ տանելն ու մարդկանց հասցնելը: Արտատպել էին նույն մեղադրանքը»,- ասել է Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը: Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, երկու ժամ, չորս պաշտպանով, դատավորով, քննիչով չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է նա հուլիսի 17-ին մտել ՊՊԾ գունդ, այնուհետև հուլիսի 26-ին հաց տարել, այսինքն երկու մասո՞վ է մտել, թե՞ ոչ: «Իրեն մեղադրում են զինված խմբի հետ գունդ մտնելու, պատանդ պահելու համար: Նա ունի հիվանդություններ, 5-6 մետրից ավելի չի կարող քայլել: Այդ ձևի մարդը պատանդներ է պահե՞լ»,- ասել է փաստաբանը: «Շտապօգնության» 4 բժիշկ, պաշտոնական վարկածով, պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին: Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը կալանավորվել է Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |