Մոսկվայում սափրագլուխները հարձակվել են հայազգի մի քաղաքացու վրա17 ապրիլի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հարավ-արեւմտյան վարչական տարածքի Կեդրովո փողոցի թիվ 22 տան մոտ ազգայնականների կողմից հարձակման է ենթարկվել Հայաստանում ծնված 46-ամյա Կարեն Աբրահամյանը: Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, տղամարդու վրա հարձակման մասին հաղորդագրությունը ստացվել է քաղաքի հերթապահի կողմից ապրիլի 16-ին, Մոսկվայի ժամանակով 22.00-ին: Պատահարի վայր ժամանած միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել են դանակի հարվածներ ստացած տղամարդուն: Ըստ տուժածի, նրա վրա հարձակվել են երեք երիտասարդներ, սափրագլուխ, բարձր սրունքավոր կոշիկներով: Կարեն Աբրահամյանը համոզված է, որ հարձակման պատճառ է հանդիսացել իր ազգությունը: Հարձակվողները, նրա խոսքերով, ազգայնական կարգախոսներ էին բղավում: Տուժած Աբրահամյանը տեղափոխվել է հիվանդանոց: Միլիցիան որոնում է հարձակվողներին, նրանց արտաքին նշանները հայտնի են, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |