ՀՀ նախագահն օգոստոսի 10-ին կլինի ՌԴ-ում, կհանդիպի Պուտինին

ՀՀ նախագահն օգոստոսի 10-ին կլինի ՌԴ-ում, կհանդիպի Պուտինին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետության միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կմեկնի Բաքու: Այցի ընթացքում Պուտինը կմասնակցի Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանը: Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականության ակտուալ խնդիրները, ինչպես նաև եռակողմ համագործակցության հեռանկարները, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---