Freedom House. ՀՀ-ում օլիգարխները վերահսկում են տնտեսությունը, քաղաքացիական ակտիվիզմն աճում է 3 օգոստոսի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կառույցի հրապարակման հեղինակները նշում են՝ ՀՀ-ում իշխանությունների բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է երկրում ի վերջո արդարադատության հասնել: «Երևանում Ոստիկանության պարեկապահակային գնդի երկշաբաթյա գրավումը, որն ավարտվեց անցած կիրակի, հասարակության անսպասելի աջակցությանն արժանացավ՝ հարցեր առաջ բերելով երկրի ապագա կայունության վերաբերյալ», - նշվում է Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում, որի հեղինակները փորձել են վերլուծել տեղի ունեցածի պատճառներն ու հնարավոր հետևանքները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Երբ զինված խումբը գրավեց պարեկապահակային գնդի տարածքը և պահանջներ ներկայացրեց իշխանություններին՝ նախագահի հրաժարականի ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, հասարակությունը շփոթմունքով արձագանքեց, իսկ վարչակազմն ու ընդդիմադիր գործիչները՝ լռեցին»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ իշխանությունների լռությանը զուգահեռ հասարակության շրջանում աճեց համակրանքը զինված խմբի նկատմամբ, հազարավոր ցուցարարներ փողոց դուրս եկան՝ կոշտ արձագանք ստանալով ոստիկանության կողմից: «Երկրում ստատուս քվոն փոխելու՝ զինված խմբի ծայրահեղական փորձը կարող է ընկալվել միայն իշխանությունների բռնապետական միտումների և դրանց առաջ բերած հուսահատության համատեքստում, ու թեև վերջին տարիների հակակառավարական ցույցերը հիմնականում խաղաղ էին, այս երկու շաբաթներն ահազանգում են, որ հայաստանյան հիասթափված հանրության սպասումներում անհանգստացնող լարվածություն կա: «Զինված խմբի կողմից զենքերը վայր դնելու որոշումը կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ», - ասված է հրապարակման մեջ: Անդրադառնալով այս միջադեպի հիմքում ընկած պատճառներին՝ հոդվածում նշվում է՝ «2008-ին իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը ժառանգեց օլիգարխների աջակցությունը վայելող մի համակարգ, որի պայմաններում նրանք, ըստ էության, վերահսկում են տնտեսության ցանկացած բնագավառ: Նրա իշխանավարումը մեկնարկեց առավել բռնապետական միջավայրում՝ այդ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի ու մարտի 1-ի 10 սպանություններից հետո: Թեև 2013-ի ընտրություններն այդօրինակ բռնությունների չհանգեցրին, սակայն, լուրջ ընտրախախտումներն ու կոռուպցիայի վերաբերյալ համատարած բողոքներն էլ ավելի հիասթափեցրին հասարակությանը: Վերջին տարիներին երկրում արձանագրվեց քաղաքացիական ակտիվիզմի աննախադեպ մակարդակ, ու թեև հանրահավաքներից ու նստացույցերից որևէ մեկը բռնություն չէր քարոզում, և մասնակիցներից քչերն էին իշխանական համակարգի էական փոփոխության կոչ անում, վարչակազմը դրանց էլ արձագանքեց մեծաթիվ ոստիկաններ կուտակելով ու ցուցարարներին կոպտորեն ցրելով»: «Իշխանությունը, որը սահմանափակվեց միայն զինյալներին ահաբեկիչ որակելով ու նրանց աջակիցներին ճնշելով, այդպես էլ չըմբռնեց ոչ այնքան հաճելի իրականությունը, որ Հայաստանի հասարակությունը սատարում է զինյալների խորքային պահանջների ու բողոքների մեծ մասը: Մինչ հուլիսի 17-ը շատերը բռնությունները հավանական գործիք չէին համարում ընդդիմադիրների ձեռքում: Սակայն, հասարակության անսպասելի դրական արձագանքը ոստիկանության գնդի գրավմանը փոխեց այն ըմբռնումը, թե ինչն է թույլատրելի հակակառավարական ըմբոստության ժամանակ։ Եվ սա նոր ու վտանգավոր իրականություն է Հայաստանի քաղաքական դաշտում, եթե հաշվի առնենք Հայաստանի իշխանությունների ակնհայտ հավատարմությունն անգամ խաղաղ ցույցերին անհամաչափ ուժով արձագանքելու գործելաոճին»,- արձանագրում է հեղինակավոր կազմակերպության հրապարակված հոդվածը: Երևանի մայրաքաղաքում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման 15 օրում ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: Ցույց էր կազմակերպվել նաև Բաղրամյան պողոտայում, որտեղ բախումներ չեն եղել, սակայն քաղաքացի է ինքնահրկիզվել և մահացել հիվանդանոցում ավելի ուշ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |