ԱԳ փոխնախարար. Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու![]() 4 օգոստոսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հստակ չի պատասխանել հարցին, արդյոք նախագահ Սերժ Սարգսյանն ի նկատի ուներ ԼՂՀ ներկայիս, թե ԼՂԻՄ-ի սահմանները, խոսելով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ բացառված է: «Առաջին, որ միակողմանի զիջումներ ընդհանրապես չեն լինի, իսկ երկրորդ՝ բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Իր ասածը շատ հստակ է»,-ասել է նա, գրում է tert.am-ը: Ըստ փոխնախարարի, այդ հայտարարությունն արվել է ոչ թե ի պատասխան արտաքին ազդակների, այլ՝ ներքին: Շավարշ Քոչարյանը անհասկանալի համարեց տարածքներ հանձնելու վերաբերյալ հարցերը: «Մի՞թե եղել է Ադրբեջանի կողմից հայտարարություն, որ իրենք պատրաստ են իրենց գրաված ԼՂՀ տարածքները վերադարձնել։ Եթե ոչ, ապա ինձ համար անհասկանալի է, երբ լրագրողների կողմից խոսվում է միակողմանի զիջումների մասին»,-ասաց նա։ Փոխնախարարը դժվարացել է պատասխանել հարցին, թե «Սասնա ծռերի» գործողություններն ինչպես կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին մշակույթի, առողջապահության ոլորտի, , հասարակական, քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ բացառել էր Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,- ասել էր նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |