Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը Սարի թաղի դեպքերից հետո պաշտոնանկ է արվել![]() 4 օգոստոսի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 4-ին պաշտոնից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական բաժնից: «Ա.Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ», - հայտնեցին Ոստիկանությունից: Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Գասպարյանի հրամանով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից ազատվել էր Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև գնդապետ Մ.Դավթյանը՝ Բաղրամյանի բաժնի պետի պաշտոնից: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել ցուցարարները: Արդյունքում 6 ոստիկան ու 2 քաղաքացի է տուժել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |