Պաշտպան. Արամ Մանուկյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է![]() 4 օգոստոսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացվել Վերաքննիչ դատարան, իսկ խմբի մյուս անդամներ՝ Պավել Մանուկյանին և Մխիթար Ավետիսյանին կալանավորելու մասին որոշումները կբողոքարկվեն սահմանված ժամկետում: Այս մասին հայտնել է «Սասնա ծռեր» խմբի երեք անդամի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Հարցին, թե միջնորդություն ներկայացվե՞լ է Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, Պետրոսյանն ասաց. «Արամ Մանուկյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին: ԱԱԾ-ն մերժել էր միջնորդությունը՝ ասելով, որ իրենց տիրույթում չէ, այլ ՔԿՀ-ի, սակայն այդ հարցով դեռևս պատասխան չեմ ստացել նախարարությունից և քրեակատարողական վարչությունից»: Ինեսա Պետրոսյանի խոսքով`«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ կալանավորման որոշումը քաղաքական է. «Օգոստոսի 2-ին ներկայացվել է 20-ից ավելի միջնորդություն վարույթ իրականացնող մարմնի կողմից, և ուշագրավ է, որ որևէ դեպքով դատարանները ոչ մերժել են, ոչ էլ թույլատրել են գրավի կիրառումը, ինչը ցույց է տալիս, որ այստեղ քաղաքական պատվեր է եղել»: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, որոնք վիրավորվել էին խմբի հանձնվելուց օրեր առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |