17-ամյա Հարությունյանի աչքը պրոթեզավորելու համար դրամահավաք է սկսվել 5 օգոստոսի 2016 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Սարի թաղում ցույցը հատուկ միջոցների կիրառմամբ ցրման հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի համար դրամահավաք է կազմակերպվել: Հարությունյանի քույրը՝ Սյուզի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս Երևանում ծավալված իրադարձությունների ամենաուշագրավ ու ցավալի դեպքը, թերևս, եղբորս՝ 17-ամյա Սայադ Հարությունյանի հետ է կապված. կյանքով ու եռանդով լի մի երիտասարդ, ով ունի մեծ ձգտումներ և նպատակներ, ոստիկանության բռնությունների հետևանքով կորցրեց աչքը: Այսօր նրա միակ մտահոգությունը աչքի որակյալ պրոթեզավորումն է, ինչը ծնողներս մտադիր են կազմակերպել արտասահմանում: Նրանց համար դա բավականին դժվար իրագործելի է, քանզի դժբախտությունը վրա հասավ անակնկալ: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն դրամական օգնություն ցուցաբերել, կարող են մոտենալ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, որտեղ հորս անունով բացվել է հաշվեհամար, որին հավաքված ամբողջ գումարը կուղղվի Սայադի կորցրած աչքը գոնե վիզուալ վերկանգնելուն:Շնորհակալություն»: Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank) Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan) ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138 ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138 Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002 Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070958 Օնլայն տարբերակով փոխանցումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝ 16045036922000(ՎՏԲ Հայաստան բանկ) Ստացող՝ Ռոմա Հարությունյան Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |