Պավել Մանուկյանը «Սասնա ծռերից» դադարեցրել է հացադուլը![]() 5 օգոստոսի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ Մարինե Մանուկյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հուլիսի 27-ին ոստիկանությունը հաղորդել է, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Երկու ամսով կալանավորվել են՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պավել Մանուկյանը, չընդունելով մեղադրանքները, հացադուլ էր հայտարարել։ Օգոստոսի 4-ին «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավոր Պավել Մանուկյանին՝ խնդրելով նրան դադարեցնել հացադուլը: Օգոստոսի 4-ին հացադուլ է հայտարարել «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նա հորդորել է, որ իր հետ հանդիպում-առանձնազրույց ունենան կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը, գրում է Hetq.am-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |