Օգոստոսի 4-ին Ազատության հրապարակից 27 քաղաքացի է բերման ենթարկվել 5 օգոստոսի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից և երթից հետո Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել 27 հոգու: Նրանց նկատմամբ կազմվել է վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիմքով՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը, տեղեկացրել է Ոստիկանությունը, գրում է Panorama.am-ը: Ի դեպ, քաղաքացիներին Ազատության հրապարակից տարել են ոչ միայն ցույցի ժամանակ, շատերը պնդում են, որ ուղղակի զբոսնել են: Վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելուց հետո քաղաքացիներին ազատ են արձակվել: Տվյալ հոդվածով սահմանվում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |