Նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում 5 օգոստոսի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Ոստիկանության մի քանի բաժիններում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը, գրում է Tert.am-ը։ Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից ազատվել և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը։ Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։ Ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը, ով զբաղեցնում էր Արաբկիրի պետի պաշտոնը: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել է Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 4-ին պաշտոնից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական բաժնից: «Ա.Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ», - հայտնեցին Ոստիկանությունից: Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Գասպարյանի հրամանով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից ազատվել էր Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև գնդապետ Մ.Դավթյանը՝ Բաղրամյանի բաժնի պետի պաշտոնից: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել ցուցարարները: Արդյունքում 6 ոստիկան ու 2 քաղաքացի է տուժել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |