Պուտին. ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության լուծումներ չի պարտադրելու![]() 5 օգոստոսի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն չի պատրաստվում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության որևէ պատրաստի լուծում, սակայն պատրաստ է աջակցել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին: Այդ մասին է հայտարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կողմերը պիտի ինքնուրույն պայմանավորվեն, առանց դրսից ճնշումների գտնեն փոխշահավետ լուծում: Դա մեր հստակ դիրքորոշումն է», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ Պուտինի, փոխզիջումային տարբերակը նախատեսում է «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուսերին ընկած բեռի ողջ ծանրությունը: «Վերջնական նպատակը պիտի լինի մի հանգուցալուծում, որում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չզգա, զիջումները փոխադարձ լինեն, իսկ օգուտները պարզ լինեն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հանրության համար: ՌԴ-, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին, այլ միջնորդների հետ մեկտեղ կարգավորման երաշխավորը լինել», - ասել է նա: Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին այցելելու է Բաքու: Օգոստոսի 10-ին Մոսկվայում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |