«Հիմնադիր խորհրդարանի» անդամին տան մոտ ծեծել են 5 օգոստոսի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին երեք անծանոթի կողմից ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի առողջական վիճակը նորմալ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Տուժածի հայրը` Կարեն Աղլամազյանը պատմել է, որ հարձակվողների դեմքերը թե՛ ինքը, թե՛ որդին տեսել են, բայց անծանոթներ են եղել: «Քանի որ ինքը պետք է ուշ գար, ես ասացի՝ գնամ իրեն դիմավորեմ։ Մեքենայով իջավ, մոտեցանք մեր շենքին, եկան, խոսակցություն բացեցին աղջկա հետ կապված, իբր... Դե մի բանից պետք է սկսեին…Ես մեկին էի քաշում էի, մյուսն էր խփում, հետո երկուսը…Ես էլ չգիտեի՝ ինչ անել»,-ասել է հայրը, մեջբերում է Tert.am-ը: Օգոստոսի 4-ին«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել էր, որ աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանն իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Աղազարյան. Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն Նա հավելել է, որ խմբակցությունը հիմա ավելի քան կուռ է և կանգնած է վարչապետի կողքին Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա |