Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին՝ «Սասնա ծռերին» ու այլ ձերբակալվածների այցերն արգելելու հարցով![]() 5 օգոստոսի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին ու հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում ու Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետքերով ձերբակալվածների այցելություններն արգելելու հարցով: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ հերոսներին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել՝ պատգամավորի իմ իրավունքները վերականգնելու համար», - մասնավորապես, ասվում է ՄԻՊ-ին ուղարկված գրության մեջ: «Սասնա ծռերի» անդամները գտնվում են հանրապետության տարբեր մեկուսարաններում և ՁՊՎ-ներում, մի քանիսը՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»: Պատգամավորներից ոչ մեկին դեռևս թույլ չեն տվել տեսակցել ոչ խմբի անդամներին, ոչ ցույցերից հետո ձերբակալված գործիչներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |