«Մանկական Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի 8-ամյա Միքայել Գրիգորյանը![]() 5 օգոստոսի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 8-ամյա Միքայել Գրիգորյանը (Միշա): Նա ելույթ կունենա և իր ուժերը կփորձի մրցույթի եզրափակիչ փուլերում՝ օգոստոսի 11-13-ին Ղրիմի «Արտեկ» կենտրոնում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Միշան նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի I Want You Back և իր «Փոքրիկ Ղարաբաղցին» ստեղծագործությունները, թեև կանոնների համաձայն, դրանք կարող են փոփոխվել մրցույթի ստեղծագործական խմբի անդամների պահանջով: Երգիչի խոսքով, ելույթից առաջ հուզված չէ, անելու է ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայանա միջազգային հանդիսատեսին: «Ամենամեծ երազանքս, իհարկե, սահմաններում խաղաղություն ունենալն է, և ես ամեն ինչ կանեմ, որ լավ երգեմ ու բոլորին պատմեմ Արցախի մասին»,- նշում է նա: «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010-ին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |