Էրդողանը դեռ որոշում չի ընդունել Թուրքիայի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման վերաբերյալ17 ապրիլի 2007 - 19:05 AMT PanARMENIAN.Net - «Ստեղծված պայմաններում որոշակի վտանգ կա` նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման հետ կապված: Մենք ռիսկի չենք դիմի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքերով, առաջադրման մասին վերջնական որոշում կընդունվի Թուրքիայի քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններից հետո: Էրդողանն այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Թուրքիայի 300 հազար բնակիչներ հանրահավաք էին կազմակերպել Անկարայում` բողոքելով երկրի իսլամականացման դեմ, որին տանում է Էրդողանն ու «Արդարություն եւ զարգացում» իշխող իսլամիստական կուսակցությունը: Այսօր վարչապետը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:Ապրիլի 16-ին Թուրքիայում սկսվել է թեկնածուների առաջադրումը նախագահի պաշտոնում, ում ընտրություններն անցկացվելու են մայիսի 22-ին: Գրանցման ժամկետը լրանում է ապրիլի 25-ին եւ վարչապետը հայտարարել է, որ վերջնական պատասխան կտա մինչեւ այդ ամսաթիվը: Ապրիլի 26-ից սկսած, Թուրքիայի խորհրդարանը 20 օրվա ընթացքում պետք է ընտրի պետության ղեկավար: Թուրքիայի ներկա նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը քեմալական է հանդիսանում, որոնք հանդես են գալիս աշխարհիկ պետության օգտին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |