Թուրքիայի ԱԳՆ-ից 300-ից ավելի աշխատակից է հեռացվել![]() 5 օգոստոսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատանքից հեռացվել է ավելի քան 300 մարդ: Այդ մասին հայտնել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով, արտգործնախարարությունը Գյուլենի աջակիցներից մաքրելն ուղղակի անհրաժեշտություն է, գրում է Tert.am-ը: Թուրքիայի իշխանությունները լույս հուլիսի 16-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպման համար մեղադրում են ընդդիմադիր Գյուլենին, ում արտահանձնումը պահանջում են ԱՄՆ-ից: Այդ նպատակով Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որի իշխանություններին փոխանցվել են հեղաշրջման գործին Գյուլենի առնչությունը փաստող բազմաթիվ փաստաթղթեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |