Բացահայտվել է Մոսկվայում կատարված հայաստանցու սպանությունը18 ապրիլի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քրեական հետախուզման աշխատակիցները բացահայտել են երկուշաբթի օրը Մոսկվայի հարավ-արեւմուտքում կատարված 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանությունը: Ինչպես հաղորդել է աղբյուրը իրավապահ մարմիններում, հարձակումը Աբրահամյանի վրա կատարվել է նախօրեին Կեդրովի փողոցում մոտ 22.00-ին: «Երեք անհայտ սափրագլուխ երիտասարդներ բարձր սրունքավոր կոշիկներով հարձակվել են Աբրահամյանի վրա եւ դանակի մի քանի հարված հասցրել: Ինչպես հաղորդել է ինքը տուժածը, երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, հարձակման պատճառ է հանդիսացել իր ազգությունը, քանի որ երիտասարդները ազգայնամոլական կարգախոսներ են բղավել»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Հիվանդանոցում վիրահատության ժամանակ Աբրահամյանը մահացել է: Մոսկվայի քրեական հետախուզման օպերատիվ աշխատակիցներին հաջողվել է գտնել հարձակվողներին: Նրանք բոլորը ձերբակալված են եւ տվել են խոստովանական ցուցմունքներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |