Պետդեպ. Գյուլենի հարցով փաստաթղթեր ներկայացնելը պաշտոնական պահանջ չէ![]() 6 օգոստոսի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ այն փաստաթղթերը, որոնք Թուրքիան ուղարկել է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման նպատակով, չեն կարող դիտարկվել որպես պաշտոնական պահանջ: Թոները նշել է, որ իրենք ուսումնասիրում են Թուրքիայից շարունակ ստացվող փաստաթղթերը, սակայն առայժ դրանցում Գյուլենի արտահանձնման համար լուրջ հիմնավորում չի հայտանբերվել, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիան պարբերաբար փաստաթղթեր է ներկայացնում ԱՄՆ-ին իսլամի հայտնի քարոզիչ,ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին արտահաձնելու նպատակով, վերջին անգամ 85 փաթեթ փաստաթղթեր էր ուղարկվել: Ավելի վաղ Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Գյուլենին ձերբակալելու որոշում կայացնելու համար: Նշյալ որոշումը հիմնավորվել էր այն փաստարկով, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հրահանգը տրվել է հենց Գյուլենի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |