Բալայան. «Անի» կետրոնի «Կազանյան փաստաթուղթը» փորձագիտական աշխատանքի արգասիք է 6 օգոստոսի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - «Անի» հայկական հետազոտական կենտրոնի կողմից ներկայացվաԾ «Կազանյան փաստաթուղթը» անվանումով հրապարակումը փորձագիտական աշխատանքի արգասիք է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Իմ կարծիքով, դա փորձագիտական աշխատանքի արգասիք է», - ասաց Բալայանը: «Անի» հայկական հետազոտական կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի հրապարակման համաձայն՝ Կազանյան փաստաթղթում, մասնավորապես, նկատի է առնվում հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, փոխանցվում են Ադրբեջանի հսկողությանը: Տարածքների փոխանցման մանրամասները կողմերը կհամաձայնեցեն Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում կփոխանցվեն Ակնը (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի), Ջրականը (Ջեբրայիլ), Կովսականը (Զանգելան) եւ Սանասարը (Կուբաթլի): Հետագայում ադրբեջանական կողմին կփոխանցվեն Քարվաճառը (Քելբաջար) եւ Բերձորը (Լաչին), որոնք չեն գտնվում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում»: Հուլիսի 14-ին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում տարածված այն տեսակետին, որ բանակցային սեղանին դրված է լրամշակված կազանյան փաստաթուղթը, որով հայկական կողմը զիջում է որոշակի տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց, ասել է, որ դրանք շահարկումներ են: «Դա չի նշանակում, թե իրավիճակն այդպիսին է: Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. Եթե չենք մասնակցել այս կամ այն բանակցություններին կամ այս կամ այն քննարկմանը, ինչպե՞ս կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա: Մենք կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա, որպեսզի խաղաղությունը պահպանվի, քանի որ համարվում ենք 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի անմիջական կողմ: Մնացած դեպքերում, մինչև բանակցային գործընթացի մասին հստակ տեղեկություն չլինի, խոսել այս կամ այն լուծման մասին, ճիշտ չէ», -հավելել է ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: Կարդացեք նաև՝ Սարգսյան. «Կրկնում եմ՝ ԼՀ հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու, բացառվում է» Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |