«Բարև Երևանը» պահանջում է Երևանի ոստիկանապետի հրաժարականը![]() 6 օգոստոսի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում է Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրաժարականը: Այս մասին խմբակցությունը տեղեկացրել է հաղորդագրության միջոցով: «Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր: Այդ իրադարձություններին ՀՀ ոստիկանությունը որդեգրել է աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու և սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Համացանցում բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերևից» էր տրված», - ասված է խմբակցության հայտարարության մեջ: Նշվում է, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը և առայժմ պահանջում Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց («ոստիկաններին և քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին»): Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել մի շարք ոստիկաններ: Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար նկատողություն և խիստ նկատողություն է հայտարարվել մի շարք ոստիկանների: Նրանց թվում են Երևանի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալներ, ոստիկանության գնդապետեր Հրայր Հայրապետյանն ու Մկրտիչ Անտոնյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանը և այլոք: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |