Իրանի հետ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է![]() 6 օգոստոսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:Դեսպան Սաջադին տեղեկացրել է՝ օգոստոսի 6-ից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Աբրահամյանը և Սեյեդ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարևան պետության միջև առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար: Իրանի նախարարների կաբինետի նիստը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին: Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար: Հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը: Կարդացեք նաև. Ուր այցելի հայաստանցին Իրանում Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |