«Սասնա ծռերից» Լամբարյանը և Թամրազյանը հիվանդասենյակ են տեղափոխվել![]() 6 օգոստոսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին մի խումբ քաղաքացիներ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց էին հավաքվել՝ պահանջելովտեղեկատվություն տալ բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին: Շուտով նրանց մոտեցավ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը՝ հայտնելով. «Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում: Երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին, այսօր առավոտյան ուղարկել ենք հիվանդասենյակ, եւ իրենց վիճակը բավարար է գնահատվում: Սեդրակ Նազարյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում, բայց այսօր իր վիճակն ավելի լավ էր, քան երեկ: Օրեցօր վիճակի մեջ մենք դրական միտումներ ենք տեսնում, ինքը համապատասխան դեղորայք է ստանում, բժիշկները խնամում են, վերքերը նորմալ ընթացքով լավանում են»: Քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյոք հաշմանդամություն ունենալու են, Մանուկյանը պատասխանել է՝ «ոչ, հաշմանդամության խնդիր չի լինելու», - մեջբերում է Aravot.am-ը: Բժիշկը նաև տեղեկացրել է, որ Թաթուլ Թամրազյանի մոտ վնասված էր երիկամը՝ հեռացրել են, Սեդրակ Նազարյանը գիտակցության մեջ է, մի քանի օրից նույնպես տեղափոխվելու է հիվանդասենյակ: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |