Արսինե Խանջյանը դատարան է դիմելու՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար![]() 6 օգոստոսի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են ՀՀ վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար: Այս մասին տեղեկացրել է Խանջյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը: «Դիմելու ենք դատարան, որպեսզի ոստիկանության գործողությունները՝ անձին ազատությունից զրկել, բերման ենթարկել, այնտեղ անհիմն պահել, հեռախոսն առգրավել՝ ճանաչվեն ոչ իրավաչափ: Իրավունքի այլ բազմաթիվ խախտումներ էլ կան, նաև այն, որ, ըստ էության, փաստաբաններին հնարավորություն չի տրվել մուտք գործել ոստիկանության համապատասխան զորամաս, որպեսզի իրավական օգնություն մատուցվի: Այս մասով նաև հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ընթացքի մասին դեռևս նորություններ չունենք»,- մանրամասնել է փաստաբանը, գրում է Panorama.am-ը: Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում ցույցի ժամանակ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։ Նույն օրը Խանջյանին ազատ են արձակել, հայտնել է նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը: «Խանջյանին տարել էին Ոստիկանության ներքին զորքերի զորամաս, որտեղ խլել էին հեռախոսը», - ասել է փաստաբանը: Դերասանուհուն ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց: Դերասանուհին հուլիսի 27-ին գնացել էր Խորենացի փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: Ոստիկանության բաժնում կանադահայ դերասանուհուն մոտ երկու ժամ հարցաքննել են, ապա ազատ արձակել, ընդ որում, ինչպես հարցազրույցի ընթացքում շեշտել է նա, իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |