«Սասնա ծռերին» աջակցող հերթական հանրահավաքն ավարտվեց առանց երթի

«Սասնա ծռերին» աջակցող հերթական հանրահավաքն ավարտվեց առանց երթի

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում օգոստոսի 6-ին կայացել է հերթական հանրահավաքն` ի պաշտպանություն Էրեբունու գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին:

Հրապարակում հավաքված մարդիկ կրկին քննարկել են խբին աջակցելու հետագա քայլերի անելիքները, սակայն որևէ կոնկրետ ծրագրի մասին չեն պայմանավորվել:

Ցույցից հետո երթ, ինչպես և նախորդ օրը` օգոստոսի 5-ին, տեղի չի ունեցել:

«Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են հանրահավաքներ անել` չնայած խմբի հուլիսի 31-ին հանձնելուն: Նախորդ պահանջներին`նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի հրաժարականին, ավելացել են նորերը: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին ու հուլիսի 29-ին Սարի թաղում ցույցը ցրելուց հետո ձերբակալված գործիչներին ու քաղաքացիներին:

«Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---