Բռնցքամարտիկ Հովհաննիսյանը և ձյուդոյիստ Դավթյանը պարտվեցին Խաղերի 1-ին օրը 7 օգոստոսի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։ Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլի արդյունքում` հաղթեց իսպանացի մարզիկը՝ 3-0 հաշվով, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։ Խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ նաև ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։ Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։ Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։ Մարմնամարզիկ Մերդինյանը դուրս եկավ Խաղերի եզրափակիչ, Դավթյանը՝ ոչ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |