ElectricYerevan-ի ցույցերի հետքերով 4 ոստիկանի հանդեպ քրգործ է հարուցվել![]() 8 օգոստոսի 2016 - 10:24 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում ոստիկանության ևս երկու ծառայողի՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակցի՝ Ն. Պ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Վերջիններս կասկածվում են 2015-ի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակից Ն. Պ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ ևս քրեական հետապնդում էր հարուցվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում էր կայացրել՝ վերջիններիս պաշտոնավարությունը նույնպես ժամանակավորապես դադարեցնելու մասին: Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 2015-ի հուլիսի 3-ին ՀՔԾ-ում քրգործ էր հարուցվել հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրմյան պողոտայում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել էր, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել էր մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել էր «նկատողություն», ևս 7-ի՝ «խիստ նկատողություն»: Ավելի ուշ պարզվել որ, որ ոստիկանության 3 ծառայող ևս թույլ են տվել կարգապահական խախատումներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |