«Սասնա ծռերից» Թամրազյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է

«Սասնա ծռերից»  Թամրազյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է: Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանն ու Թաթուլ Թամրազյանը երկու ամսով կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ու դատական նիստից հետո տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

Կալանավորելու մասին որոշումից առաջ Լամբարյանն ու Թամրազյանը«Էրեբունի» հիվանդանոցում էին գտնվում: Վերակենդանացման բաժանմունքից հետո նրանք նոր էին տեղափոխվել հիվանդասենյակ:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---