Թբիլիսիում Rose-Roth սեմինարում կքննարկեն են Կովկասի երկրների հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 1չ-21-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարը: Սեմինարի օրակարգում են Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ, տնտեսության եւ ժողովրդավարության վիճակը Վրաստանում, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի չլուծված հակամարտությունների հարցը, Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում եւ այլ թեմաներ: Սեմինարին ելույթ կունենա Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Խոսե Լելլոն եւ պաշտոնական այլ անձինք: Ակնկալվում է, որ սեմինարի հիմնական թեման կդառնա Վրաստանի ինտեգրման հարցը Եվրաատլանտյան տարածքին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---