Արոնյանն առաջին տեղն է կիսում Sinquefield-cup սուպերմրցաշարի 3 տուրից հետո![]() 8 օգոստոսի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Սենտ Լուիս քաղաքում շարունակվում է Սինգֆիլդի գավաթ 2016 մրցաշարը: Կայացել են մեկնարկային առաջին երեք տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Տոպալովը վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Օգոստոսի 8-ին կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Ֆաբիանո Կարուանան: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |