Երևանում օգոստոսի 11-13-ին +39-+40 ջերմաստիճան է սպասվում

Երևանում օգոստոսի 11-13-ին +39-+40 ջերմաստիճան է սպասվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ամբողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում:

Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37...+38, օգոստոսի 11-13-ին +39...+40, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նաև հայտնել է, որ առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---