«Կոմերսանտ». Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում![]() 8 օգոստոսի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ, որոնք նպատակ ունեն խթանել եվրասիական տարածաշրջանում ինտեգրումը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», հանդիպումների նպատակներից մեկը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը: «Երևանում հուլիսի երկրորդ կեսին տեղի ունեցած զինված հակամարտությունը ցուցադրել է նախագահ Սարգսյանի դիրքերի թուլացումն ու ռադիկալ տրամադրությունների աճը: Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին իշխանության պահպանման համար անհրաժեշտ է առանցքային արտաքին խաղացողների օժանդակությունը: ՌԴ-ից բացի նման խաղացող Հայաստանի համար անսպասելիորեն կարող է դառնալ իր հակառակորդ Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ կոնֆլիկտային արտաքին քաղաքականությունը մեղմել ձգտող Էրդողանը ևս ծրագրում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: Վարկածներից մեկի համաձայն, Երևանի ու Անկարայի միջև շփումների վերականգնումը պիտի տեղի ունենար դեռ հուլիսին, սակայն հեղաշրջման փորձը տապալել է այն», - գրում է պարբերականը: «Ծրագրված հանդիպումները կարող են լինել մի շղթայի օղակներ. դիվանագիտական մարաթոնի արդյունքը կարող է դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հող նախապատրաստելն, ինչը, փորձագետների համոզմամբ, էապես կնվազեցնի լարվածությունը Հարավային Կովկասում», - նշում է պարբերականը: Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուխանիի և Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Սարգսյան-Պուտին հանդիպումը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |