Ավստրիան պատրաստվում է խոչընդոտել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը 8 օգոստոսի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը սպառնացել է խոչընդոտել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: «Եվրամիության արտգործնախարարների խորհրդում, որտեղ ես աթոռ ու ձայնի իրավունք ունեմ, քննարկվում է այն հարցը թե Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլ կսկվի թե ոչ: Այս հարցում ես բացասական դիրքորոշում ունեմ»,- ասել է Կուրցը, թուրքական Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ավստրիայի կողմից նման հայտարարություններ ավելի վաղ նույնպես հնչել էին: Մասնավորապես, Ավստրիայի վարչապետ Քրիսթիան Քերնը ասել էր, որ Թուրքիայի և ԵՄ միջև ընթացող բանակցությունները դադարեցնելու համար հանդիպելու է եվրոպական երկրների ղեկավարների հետ: Նա կողմերի միջև ընթացող բանակցությունները որակել էր որպես «բեմականացված դիվանագիտություն»: Թուրքական աղբյուրը նշում է, որ Ավստրիայի վերոնշյալ հայտարարություններին արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջինս այդ ամենը որակել էր, որպես «շատ տգեղ քայլ», իսկ Ավստրիային էլ որակել է որպես «Ծայրահեղ խտրականության մայրաքաղաք»: Օգոստոսի 8-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին, որի ժամանակ կրկին սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա իրենք չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Նշյալ համաձայնագրով Եվրամիությունը 3 մլրդ դոլար էր տրամադրելու Թուրքիային, որով վերջինս պետք է հոգար փախստականների կարիքներըը իր սահմաններում և դրանով իսկ որոշ չափով դադարեցվեր փախստականների ուժեղ հոսքը դեպի Եվրոպա: Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն հունիսի 1-ից խոստացել էր ազատականացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն խոստումը այդպես էլ չիրականացվեց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք |