Հուլիսի դեպքերից 9 տուժած է մնում հիվանդանոցում![]() 8 օգոստոսի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսյան զարգացումների և մասնավորապես` Սարի թաղի դեպքերով ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով, օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետության 6 բուժհիմնարկում շարունակում է բուժում ստանալ 9 հիվանդ, որից 2-ը` ոստիկան: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը. «Ամենածանր վիճակում գտնվում է մի ոստիկան, որը առաջին կլինիկական համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, քանի որ հեմոդիալիզի կարիք ուներ: Նրան միացված է արհեստական շնչառության սարք, իսկ սրտանոթային համակարգը գործում է դեղորայքի օգնությամբ», - մեջբերում է Tert.am-ը։ Ոստիկանը վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ. կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստանալով՝ վնասվել էին նրա լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Ոստիկանն արդեն փ վիրահատում է տարել: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |