Յոթ մեդալ՝ մաթեմատիկայի ուսանողական օլիմպիադայից

Յոթ մեդալ՝  մաթեմատիկայի  ուսանողական օլիմպիադայից

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանի թիմեր՝ ավելի քան 320 մասնակից:

Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով:

Երևանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակցով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի:

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացվել է 2 մասնակցով, որոնցից Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լևոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝ Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի:

Ընդհանուր առմամբ` հայաստանցի 7 մասնակից արժանացել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---